NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ադրբեջանը հայերին կանչում է ընտրելու
«Ադրբեջանի օկուպացրած տարածքներում գործող ռեժիմը Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին հնարավորություն չի տալիս մասնակցել Ադրբեջանում անցկացվող ընտրություններին», նման հայտարարություն է արել Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովօ քարտուղար Նագիթ Մամեդովը։ Հիշեցնենք, որ 2008 թվականի հոկտեմբերին Ադրբեջանում նախագահ են ընտրելու։
Ըստ Մամեդովի, ընթացիկ տարվա հունվարի 1-ից սկսվել է ընտրացուցակների ճշտումը։ Նախատեսվում է այս աշխատանքները ավարտել մինչեւ մայիսի 30-ը։ Այս ընթացքում ճշտվում են նաեւ «օկուպացված տարածքներից բռնի տեղահանվածների անունները» եւ ըստ Մամեդովի, Ադրբեջանի ԿԸՀ–ն Ղարաբաղում ապրող ծագումով հայերից նամակներ է ստացել, որով վերջիններս ցանկություն են հայտնում մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրությանը. «նման դիմումներ մենք ստացել էինք նաեւ անցած ընտրությունների ժամանակ։ Ստացել էինք ինչպես փոստով, այնպես էլ էլեկտրոնային փոստով, հեռախոսով, սակայն անջատողական ռեժիմը խանգարում է Ադրբեջանի ծագումով հայ քաղաքացիներին օգտվել իրենց իրավունքից», հայտարարել է Մամեդովը։
