NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվս մեկ թեժ գիծ
Հայաստանի Հարկային պետական ծառայությունում հունվարի 30-ից կգործի «վստահության հեռախոս» եւ Հարկային ոլորտին առնչվող խնդրիների մասին քաղաքացիները կարող են զանգահարել 53-62-91 հեռախոսահամարով՝ աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-ից մինչև 17:00»,- այսպիսի հայտարարություն է տարածել Հարկային պետական ծառայությունը:
Հեռախոսակապը հնարավորություն կտա օպերատիվ ռեժիմով և արհեստավարժորեն արձագանքել հարկատուների խնդիրներին՝ չեզոքացնելով շահարկումները և ապատեղեկատվությունը։
Հարկային ծառայությունը տեղեկացրել է նաեւ, որ «վստահության հեռախոսի» ստեղծման նպատակը հարկային ծառայության աշխատանքի առավել թափանցիկության ապահովումն է, հարկատուներին՝ սեփական խնդիրների մասին հայտնելու հավելյալ հնարավորությունը։Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Հարկային ծառայությունը քաղաքական շահարկումների թիրախ է դառնում և մամուլում հայտնվում են ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներ՝ կապված հարկային վարչարարության խստացման և հարկային օրենսդրության փոփոխության հետ։
