NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ունենք ուժ եւ վճռականություն
Հայկական բանակն ապացուցել է իր ուժն ու վճռականությունը և անհրաժեշտության դեպքում նորից կապացուցի, հունվարի 28-ին՝ Երեւանում հայկական բանակի կազմավորման 16-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը. «Մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում պատերազմ, և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն թույլ չտանք։ Մենք ոչ մեկին չենք սպառնում, և ցանկանում ենք բոլորի հետ խաղաղության մեջ ապրել։ Բայց ճշմարտացի է այն թեզը, համաձայն որի չարժե կարծել, թե թշնամին չի գա, այլ պետք է մտածել,. Թե ինչպես պետք է նրան դիմավորել»,-ասել է նախարարը։
Նրա խոսքով, հայկական բանակի հիմնական նպատակը եղել և մնում է անկախության, պետական սահմանների և Հայաստանի ու ԼՂՀ ժողովրդի պաշտպանությունը, «ինչն այն իր հիմնադրման օրվանից կատարել է պատվով, և հետագայում ևս կիրականացնի արժանապատվորեն։ Մենք ունենք բավականաչափ կամք այն աշխատանքն ավարտելու համար, որը սկսվել էր ուղիղ 20 տարի առաջ։ Մեր ուժն ու վճռականությունը մենք ցույց ենք տվել 90-ականների սկզբին, և անհրաժեշտության դեպքում կապացուցենք նաև վաղը»։
