Եվս երեք դիտորդական առաքելություն

ՀՀ Նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ՀՀ Կենտրոնական հանձնաժողովում գրանցվել է եւս 3 տեղական կազմակերպություն «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ–ն՝153 դիտորդ, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ–ն՝ 26 դիտորդ եւ «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ–ն՝ 152 դիտորդ։ Այսպիսով, հունվարի 25- դրությամբ ԿԸՀ–ում արդեն գրանցված է տեղական 16 միջազգային 4 դիտորդական առաքելություն։