NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կընտրեն նրան, ով խոստում կտա
Հունվարի 24-ին, երբ Սերժ Սարգսյանը նախընտրական շրջագայությունների տրամաբանությամբ Երեւանում չէ եւ կառավարության նիստը հետաձգվել է մեկ օրով, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Երեւանի իրացման գոտիների բնակիչները: Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ մայիսի 12-ի ընտրություններից առաջ խոստացել էր լուծել այս քաղաքացիների հարցը, սակայն առայսօր ոչ մի քայլ չի արվել։ Բողոքավորների խոսքով, իրենք մեկ շաբաթ առաջ նամակ են գրել վարչապետին` խնդրելով, որ վերջապես լուծվի իրացման գոտու բնակիչների հարցը, սակայն մինչ այսօր այդ նամակին պատասխան չի տրվել:
Իրացման գոտու բնակիչները որոշել են ընտրել նախագահի այն թեկանծուին, ով կխոստանա, որ ընտրվելու դեպքում, այս հարցը անպայման կլուծի և այս բնակիչների ոտնահարված իրավունքները կվերականգնվեն:
«Այս իշխանություններն անտեսել են իրացման գոտու բնակիչների խնդիրները: Մենք արդեն հոգնել ենք սպասելուց: Եթե իշխանությունը չի կարողանում վերականգնել մեր իրավունքները, ապա թող առանց ամաչելու հայտարարի, որ ժաղովուրդը իմանա իր անելիքը»,- հայտարարել են իրացման գոտիների բնակիչները։
