NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Խոսքին գործով ենք պատասխանում
Հայաստանը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին պատասխանում է՝ Զինված ուժերի պատրաստվածության մակարդակը բարձրացնելով, հինգշաբթի Երևանի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։
«Ռազմատենչ հայտարարությունները սկսել են հնչել դեռևս պատերազմի սկզբում և հնչում են մինչ օրս։ Դրանք որոշակի լարվածություն են ձեռք բերել այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը սկսեց բոլոր միջոցներով զարգացնել իր բանակը»,- նկատել է Օհանյանը, միաժամանակ ավելացնելով, որ Հայաստանը չպետք է թերագնահատի ադրբեջանական բանակի զարգացման գործընթացը։
Գլխավոր շտաբի պետի խոսքով, Հայաստանը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին պատասխանում է այս կամ այն զորավարժություններով, երբ հասնում է անհրաժեշտ պահը.«Անձամբ ես կոնկրետ աշխատանքի կողմնակից եմ։ Կուզեի հիշեցնել ՀՀ պաշտպաության նախարարի հայտարարությունը, որ հանրապետության Զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջև դրված պարտականությունները»,- ասել է Սեյրան Օհանյանը։
