NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ովքեր են կոռումպացված Մարտունիում
Մարտունի քաղաքի Հանրային ընդունարանը ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացրել է հակակոռուպցիոն ծրագիր եւ պարզել, որ քաղաքի ամենակոռուպացված համակարգերն են Նոտարական գրասենյակը եւ «Փարոս» համակարգը: Վերջին մեկ տարվա ընթացքում «Փարոս» համակարգում գրանցվել է կոռուպցիայի մոտ 70 դեպք, որից կանխվել է միայն 32-ը, իսկ Նոտարական գրասենյակում գրանցվել է կոռուպցիայի մոտ 50 դեպք, որից կանխվել է 20-ը:
«Նոտարական գրասենյակում խախտումների մեծ մասը հիմնականում կապված է եղել բնակարանների առք ու վաճառքի հետ, իսկ «Փարոս» համակարգում առավել խախտումներ գրանցվել են կապված ընտանիքներում երրորդ երեխային հասանելիք միանվագ գումարի հետ»,- հայտարարել է ասաց Հանրային ընդունարանի պատասխանատու Անուշ Խաչատրյանը: Ըստ ծրագրի հեղինակների, կոռուպցիոն դեպքերի մեծ մասի պատճառը մարդկանց անտեղյակությունն է:
Կոռումպացվածների ցուցակում են նաեւ Մարտունու Պետական Կադաստրի տարածքային ստորաբաժանումը, ՔԿԱԳ-ը(Զագս) եւ Կենսաթոշակային հիմնադրամը:
