NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քուչակ գյուղում ոչ ոքի չեն ծեծել
Մամուլում լուրեր էին եղել, թե Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում ծեծել են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմակից երկուո կնոջ: Այս մարզի կատարած իր այցի ժամանակ էլ թեկնածուն հայտարարել էր, թե «...Նրանց ամենազորությունը 2 խեղճ կնոջ ծեծն է, որ քիչ առաջ տեղի է ունեցել Քուչակ գյուղում մեր գալուց առաջ...»:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, նշված հայտարարությունների ստուգմամբ պարզվել է, որ դրանք հերյուրանքներ են եւ նման միջադեպ Քուչակ գյուղում տեղի չի ունեցել: Քուչակ համայնքի ղեկավար Ա.Գեւորգյանի 22.01.08թ. տրամադրած տեղեկանքի համաձայն՝ 2008 թվականի հունվարի 21-ին ,Քուչակ համայնքում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ ոչ մի միջադեպ չի գրանցվելե: ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնում նույնպես որեւէ հաղորդում, ահազանգ չի ստացվել Քուչակ գյուղում 2 ծեր կանանց ծեծելու մասին եւ ընդհանրապես 21.01.08թ. ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի ընթացքում նշված տարածքում հասարակական կարգի խախտման որեւէ դեպք չի գրանցվել:
