NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դիտորդ չզբաղվել պոլիտիկա
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ ՀՀ նախագահի ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունի հանդիպման ժամանակ գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, քվեարկության արդյունքները կեղծելու համար ձեւավորված պատժողական քաղաքականությունը կանխարգելիչ դեր կխաղա: Աղվան Հովսեփյանը հյուրին տեղեկացրել է, որ դատախազությունում արդեն իսկ ձեւավորվել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008թ. փետրվարի 19-ին կայանալիք ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու, Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով: Բացի այդ՝ գրություններ են ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին եւ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետին՝ քննչական առանձին խմբեր ձեւավորելու առաջարկությամբ:
Բարձր գնահատելով ձեւավորված փորձը եւ արդեն իսկ կատարված աշխատանքը՝ Վլ.Գարկուն տեղեկացրել է, որ դիտորդական առաքելությունը բազմանդամ է. առաքելության կազմում ընդգրկվել է շուրջ 150 դիտորդ եւ նախատեսում են փետրվարի 19-ին քվեարկության ընթացքին հետեւել ընտրատեղամասերի շուրջ 70 տոկոսում: «Ներքաղաքական զարգացումներին միջամտելու որեւէ ցանկություն չունենք», - հավաստել է Վլադիմիր Գարկուն՝ ընդգծելով, որ ընտրական գործընթացի գնահատականը կտան իրենց դիտորդների անկողմնակալ եւ օբյեկտիվ դիտարկումների հիման վրա:
