NON-GOVERNMENTAL ORGANIZATION
121 միլիոն Սեւանին
Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման նպատակով հատկացվելու 80 միլիոն դրամ գումար, տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Գեղարքունի եւ ամառային իշխանի, ինչպես նաեւ կողակի պոպուլյացիայի համալրման գծով 2007 թվականին պետական պատվերի ծավալները կազմել են 30 մլն դրամ եւ լիճ է բաց թողնվել ավելի քան 174 հազար հատ տարբեր քաշի մանրաձուկ:
Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ թե այժմ անցկացվում է Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման դինամիկայի ուսումնասիրում, նախատեսվում է լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրի տակ մնացող շուրջ 95 հա անտառածածկ տարածքների ծառաթփային բույսերի մաքրում եւ հեռացում: Այս նպատակով հատկացվելու է 41,7 միլիոն դրամ:
Source Url:
