NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ժառանգությունը» մտածելու ժամանակ է տալիս
«Սթափ քաղաքական մտածողության համաձայն, իրեն ընդդիմադիր համարող թեկնածուներից ոչ մեկն ի վիճակի չէ առանձին ընտրարշավով հաղթել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում»,- նշվում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության տարածած հայտարարության մեջ։
Կուսակցությունում նշել են, որ մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետևություններ չեն արվել։ Այս կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանին (Ազգային ժողովրդավարական միություն), Վահան Հովհաննիսյանին (ՀՅԴ), Արթուր Բաղդասարյանին (Օրինաց Երկիր) և նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին կոչ է արել՝ վերանայել նախընտրական պայքարի մարտավարությունը։
Վերոնշյալ թեկնածուներից առնվազն երկուսի՝ միավորվելու պայմանները չկատարելու դեպքում, կուսակցությունը նախընտրական գործընթացների վերաբերյալ որոշում կկայացնի ավելի ուշ։
