NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բոլոր առաջադրվածները դարձան թեկնածու
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ գրանցել է նախագահի ինը թեկնածուների։
Գրանցված թեկնածուների թվում են՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը հայտարարել էր, թե բոլոր 9 թեկնածուների փաստաթղթերն ուսումնասիրվել են, եւ ինքն անձամբ բոլորին գրանցելու առաջարկ է ներկայացնելու:
ՀՀ նախագահի ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ Նախընտրական քարոզարշավը անցկացվելու է հունվարի 21-ից մինչը փետրվարի 17-ը։
