NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՔԾ-ն ձերբակելել է հարկահանի
Նորաստեղծ հատուկ քննչական ծառայությունը, որը պետք է զբաղվի պետական պաշտոնյաների թույլ տված հանցանքներով, 2008 թվականի հունվարի 16-ին ձերբակալել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 9-րդ բաժնի պետ Արմեն Օհանյանը՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով:
«Նախաքննության տվյալներով՝ Ա.Օհանյանը 27.12.07թ. ժամը 21-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արհեստավորների փողոցի 117-րդ տան մոտ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով նույն փողոցում առեւտրով զբաղվող անձանց եւ գնորդների նկատմամբ, իրեն ամրակցված «Մակարով» տեսակի զենքի գործադրմամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է թիվ 117 տան բնակչի նկատմամբ բռնության գործադրմամբ: Տուժողի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն», ասված է հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ:
