NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայ խաղաղապահների յոթերորդ հերթափոխը մեկնեց Իրաք
Հայ խաղաղապահների յոթերորդ հերթափոխը հունվարի 12-ին մեկնեց Իրաք, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։ Շահսուվարյանը ասել է նաեւ, որ վեցերորդ հերթափոխը օրերս կվերադառնա Երևան։ «Մեր խաղաղապահները շարունակում են իրենց առաքելությունն իրականացնել լեհական դիվիզիայի կազմում»,- նշեց նա։
Հայաստանի Ազգային ժողովը 2007թ. դեկտեմբերի 4-ին վավերացրել է «Իրաքի կոալիցիոն ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի գործունեության հարցերի ղեկավարման և ուղղորդման մասին» հուշագրին միանալու ժամկետի երկարացման մասին նախագահի առաջարկությունը։
2004 թ.-ի հուլիսի 9-ին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «Իրաքի կոալիցիոն ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի գործունեության հարցերի ղեկավարման և ուղղորդման մասին» հուշագրին միանալու առաջարկությունը։ Դրանից հետո, կառավարության խնդրանքով խորհրդարանը երկու անգամ երկարացրել է հուշագիրը։ Հայ զինծառայողները Իրաքում լեհական դիվիզիայի կազմում են մասնակցում խաղաղապահ առաքելությանը՝ 2005թ.-ի հունվարի 25-ից։ Հայ խաղարարարների առաքելության կազմում 46 մարդ է, այդ թվում՝ երկու շտաբի սպա, 10 մարդուց բաղկացած սակրավորների ստորաբաժանում և տրանսպորտային դասակ (31 վարորդ):
