NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սպառնում են էլեկտրոնային թերթին
Հենվելով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած տեղեկությունների վրա՝ Panorama.am կայքը հունվարի 7-ին տեղեկացրել է, որ հունվարի 1-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում Է ստացվել, որ Տոլստոյի փողոցում գտնվող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 1977 թ. ծնված Դավիթ Փ.-ի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Համաձայն ոստիկանության տեղեկատվության հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում Է Կենտրոնի քննչական բաժինը: Ոստիկանների տվյալներով, վերջինը որևէ պաշտոն չի զբաղեցնում: Դիակն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության:
Ըստ շրջանառվող լուրերի, «Ծղոտներ» ռեստորանային համալիրում մահվան պատճառը եղել է ինչ որ դեղերի չարաշահումը և որ ռեստորանում անցկացվող խրախճանքին մասնակցել են նաև որոշ պաշտոնյաներ: Ի դեպ, առավել անհանգստացնող է այն, որ վերջին շրջանում երիտասարդության մեջ տարածված է տարբեր հոգեներգործուն դեղահաբերի օգտագործումը:
Այս լուրի հրապարակումից հետո ինչ-որ մեկը զանգահարել է Panorama.am խմբագրություն եւ սպառնացել.«Ձեզ համար լավ չի լինելու»: Ի դեպ, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն հետապնդելի արարք է:
