NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՁԻԱՀ-ով հիվանդացության 54 դեպք
2007 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ով հիվանդացության 54 դեպք և ՄԻԱՎ-ի 98 դեպք, տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։2006 թ. հունվար-նոյեմբերի ամիսներին հանրապետությունում գրանցվել էր ՁԻԱՀ հիվանդացության 44 և ՄԻԱՎ-ի 60 դեպք։
Վիճակագրական տվյալների համաձայն, 2007 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 14 տարեկանների մոտ գրանցվել է ՁԻԱՀ հիվանդացության և ՄԻԱՎ-ի մեկական դեպք։
2006 թ. նույն ժամանակահատվածում 14 տարեկանների մոտ ՁԻԱՀ հիվանդացության դեպք չի գրանցվել, սակայն գրանցվել է ՄԻԱՎ-ի երկու դեպք։
Միաժամանակ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվության մեջ նշվում է, որ 2007 թ. նշված ժամանակահատվածում հանրապետությունում 100 հազ. բնակչին միջինը բաժին է ընկնում ՁԻԱՀ հիվանդացության 1,7 դեպք և ՄԻԱՎ-ի 3 դեպք:
