NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵԱՀԿ–ն կշարունակի աջակցել ՀՀ ոստիկանությանը
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ
ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպայի անվտանգության և
համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան
Սերգեյ Կապինոսին:

Հայկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ ներկա ճանաչողական այցը գործնական
ու արդյունավետ կլինի և հիմք կհանդիսանա համագործակցությունը խորացնելու համար:
Դեռևս 2003 թ. Երեւանում ստորագրված «ՀՀ ոստիկանության եւ ԵԱՀԿ հետագա
համագործակցության եւ ոստիկանության օժանդակության մասին» արձանագրությունն
ընդգրկում է ԵԱՀԿ-ի կողմից ՀՀ ոստիկանության աջակցության ծրագիրը, որը հիմնված է
փոխըմբռնման հուշագրի եւ կոնկրետ միջոցառումների պլանի վրա ու ներառում է.
- ՀՀ ոստիկանության ուսումնական կենտրոնի վերանորոգում եւ հզորացում,
- Միջազգային փորձի վրա հիմնված ոստիկանության Արաբկիրի բաժնում համայնքային
ոստիկանության մոդելի մշակում եւ ներդրում, - Ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում արագ արձագանքման 1-02 ժամանակակից
համակարգի ներդրում:
ՀՀ ոստիկանության պետը գոհունակությամբ նշեց, որ ծրագրի մի մասը բարեհաջող
իրականացվել է, մնացածն ընթացքի մեջ է:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին այսուհետ ևս շարունակել և զարգացնել
համագործակցությունն ու կյանքի կոչել նորանոր ծրագրեր և նախագծեր:
