NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պաշտպանի միջնորդությունը Արման Բաբաջանյանի վերաբերյալ գործով
Արմեն Հարությունյանը միջնորդություն է ուղղել Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի նախագահ Ա. Երիցյանին՝ Արման Բաբաջանյանի վարաբերյալ գործով։
ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ
Հարգելի պարոն Երիցյան,
Իմ հանձնարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խումբը ս/թ դեկտեմբերի 7-ին այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Պաշտպանի
ներկայացուցիչները հիշյալ ՔԿՀ-ում հանդիպել են նաև դատապարտյալ Արման Բաբաջանյանի հետ: Զրույցի ընթացքում Ա. Բաբաջանյանը նշել է առողջության վատթարացման հետ կապված
խնդիրների մասին, ինչպես նաև տեղեկացրել է, որ հիշյալ ՔԿՀ-ի վարչակազմի կողմից ներկայացվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման:
Ըստ իր գտնվելու քրեակատարողական հիմնարկների վարչակազմի կողմից տրված տեղեկությունների, Ա. Բաբաջանյանը տույժեր չունի և իրեն դրսևորել է որպես կարգապահ դատապարտյալ: ՀՀ քրեական օրենսգրքի 76 հոդվածի համաձայն, պայմանական վաղաժամկետ
ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության համար նշանակված պատժի ոչ պակաս քան 1/3-րդը: Տվյալ դեպքում Ա. Բաբաջանյանը արդեն կրել է նշանակված պատժի 1/2-րդը:
Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Մարդու իրավունքների Պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով ինձ վերապահված լիազորություններից, կոչ եմ անում պատիժը
կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի անդամներին Ա. Բաբաջանյանին ազատ
արձակելու «կողմ» քվեարկել:
Հարգանքով՝
Ա. Հարությունյան
