Առաջին ատյանի եվ Վերաքննիչի նոր դատավորներ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել վերաքննիչ և ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ նշանակելու մասին: Ինչպես տեղեկացանք նախագահի մամլո գրասենյակից, Մասիս Ռեհանյանը նշանակվել է քրեական վերաքննիչ դատարանի դատավոր, հրամանագրով դադարեցվել են նրա Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել Ռուբեն Ափինյանը` դադարեցվել են նրա քրեական վերաքննիչ դատարանի դատավորի լիազորությունները, և Արմեն Խաչատրյանը` դադարեցվել են նրա Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Աղբյուրի հավաստմամբ, Ալեքսանդր Մերանգուլյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Մինչ այդ նա Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր էր:

Հովհաննես Մելքոնյանը նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` դադարեցնելով նրա Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Վլադիմիր Ասլանյանը նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` դադարեցնելով նրա տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: