Զրո բռնություն. Հայաստանից, Լատվիայից, Իսպանիայից և Լեհաստանից սև և սպիտակ լուսանկարների ցուցահանդես

Երևան, 1. 11. 2007թ.

Բռնության թեման և բռնության ընկալուման տարբեր ձևերը կցուցադրվեն «Զրո բռնություն» խորագիրը կրող ցուցահանդեսում, որը կազմակերպել են Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը և Երիտասարդական ակումբների դաշնությունը։

Բռնության տարբեր իմաստներ և աստիճաններ արտահայտող սև և սպիտակ նկարների ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել այս հարցի շուրջ հանրային իրազեկության մակարդակը և հանրության ուշադրությունը բևեռել բռնության հաճախ լռեցվող դրսևորումներին։

Ցուցահանդեսը տեղի կունենա ուրբաթ օրը` նոյեմբերի 2-ին, ժամը 11-ին, Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակում (Դավիթ Անհաղթի 10, Եվրոպական տարածաշրանային ակադեմիա)։

Ցուցանմուշները տրամադրել են Հայաստանի, Լատվիայի, Լեհաստանի և Իսպանիայի երիտասարդական ոչ կառավարական կազմակերպությունները։

Կազմակերպված լինելով Եվրոպայի խորհրդի «Բոլորը տարբեր, բոլորը հավասար» արշավի շրջանակներում` ցուցահանդեսը Թբիլիսիում (Վրաստան) 2006թ. նոյեմբերին տեղի ունեցած «Հերոսներ և հերոսուհիներ» խորագրով մարդու իրավունքների դասընթացի քննարկումներին հետամուտ կազմակերպված միջոցառում է։