«Մատաղիսի գործ». Հարցեր եվրոդատարանից ՀՀ կառավարությանը

Մինչև հունվարի 14-ը Հայաստանի կառավարությունը պետք է պատասխանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված և 8 հարցից բաղկացած հարցաթերթիկին, որը վերաբերում է Մատաղիսի գործին: Հարցաթերթիկը հոկտեմբերի 27-ին ստացել է նաև «Մատաղիսի գործով» նախկին փաստաբան, այժմ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Հարցերը հիմնականում վերաբերում են ապօրինի կալանավորմանը և տղաների խոշտանգումներին», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց Զ. Փոստանջյանը:

2004-ի սեպտեմբերի 23-ին Մատաղիսի գործով նախնական կալանքի, բռնությունների, խոշտանգումների և ապօրինի կալանավորման վերաբերյալ այս գործով փաստաբանը բողոք էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղից պատասխանն սստացվել է օրերս: «Դատարանի որոշումները պարբերաբար հայտնվում էին եվրոպական դատարանին կամ նամակագրական կապ կար դատարանի հետ և փաստորեն շաբաթ օրը ստացա եվրոդատարանի որոշումը», - պատմեց նախկին փաստաբանը: Նրա խոսքերով, հարցերը վերաբերում են խոշտանգումներին, ապօրինի կալանքին և ձերբակալությանը, կան հարցեր նաև այն մասին, թե ինչ իրավասություններ է ունեցել ՀՀ-ն, երբ դատաքննությունը անցկացրել է ԼՂՀ-ում և այլն: «Եթե մեր կառավարությունը մինչև հունվարի 14-ը չպատասխանեց եվրոդատարանից ստացված հարցերին, ապա դատարանը որոշում կկայացնի իր ձեռքի տակ եղած փաստերի հիման վրա»,- նկատեց Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումով կալանքից անհապաղ ազատվել են երեք երիտասարդներ` Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը: Նրանք մեղադրվում էին Մատաղիսի զորամասում երկու զինծառայողների սպանության համար և 2004 թվականի ապրիլից գտնվում էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը վերջիններին դատապարտել էր 15 տարվա, Վերաքննիչը` ցմահ ազատազրկման, իսկ վճռաբեկը գործն ուղարկեց լրացուցիչ քննության:

Զարուհի Փոս

տանջյանը հիշում է, թե զինվորական նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, իմանալով, որ այդ գործով ինքը բողոք է ներկայացրել եվրոպական դատարան, փաստաբանին հեգնանքով ասել է, թե երկար պետք է սպասեն, որ եվրոպական դատարանից պատասխան գա: