NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատապարտվել է 12 հանձնաժողովական
Հայաստանի Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, 2007թ. մայիսի 12-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում արձանագրված քրեորեն հետապնդելի խախտումների առթիվ հարուցված քրեական գործերից դատարան է ուղարկվել 8 գործ 17 անձի վերաբերյալ, տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:
Դատարան ուղարկված քրեական գործերից 7-ով 16 անձի վերաբերյալ հիմնավորված են համարվել նախաքննական մարմնի ներկայացրած մեղադրանքները եւ կայացվել մեղադրական դատավճիռներ, որոնցից 4 քրեական գործով հանցավոր են ճանաչվել տեղամասային ընտրական հանձնաժողովի 12 անդամ:
Հանձնաժողովի անդամներից 11-ը, որոնցից 3-ը ՏԸՀ նախագահ, հանցավոր են ճանաչվել քվեարկության արդյունքները կեղծելու, 1-ը տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու համար:
Source Url:
