NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մեկնարկել են վերապատրաստման դասընթացները
Հուլիսի 30-ին «Սփյուռք» գիտակրթական կենտրոնի նախաձեռնությամբ եւ Հայաստան համահայկական հիմնադրամի եւ Հայաստանի պետական բյուջեի հովանավորությամբ սկսվել են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա դասընթացները: 2007 թվականին վերապատրաստման դասընթացին մասնակցում է 12 երկրից 40 ուսուցիչ: «Սփյուռք» գիտակրթական կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը նշել է, որ ծրագրի մասնակիցների թիվն ամեն տարի աճում է: Դանիելյանն ասում է, որ դասընթացների նպատակը տարբեր երկրների հայկական համայնքների ուսուցիչների միջեւ շփումների եւ փորձի փոխանակության հաստատումն է: «Դասընթացների ծրագիրը ներառում է դասախոսություններ, էքսկուրսիաներ երկրում, այցելություններ դպրոցներ եւ բուհեր, ինչպես նաեւ այլ մշակութային միջոցառումներ», ասում է Սուրեն Դանիելյանը:
Իսկ դասընթացների բացմանը ներկա գտնված Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն լրագրողներին ասել է, որ ծրագրվում է բացել հայկական բուհերի մասնաճյուղեր աշխարհի տարբեր երկրներում: Նրա խոսքով, ծրագիրը կտեւի մի քանի տարի եւ լուրջ դեր կխաղա հայագիտության ոլորտում: Մասնավորապես, նախարարի խոսքով, ներկայում աշխատանքներ են տարվում Երեւանի պետական համալսարանի մասնաճյուղերը Ռուսաստանում են Ջավախքում բացելու ուղղությամբ:
