NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Իտալիայի դեսպանատան հակահայ արարքը
Հուլիսի 26-ին հայտարարություն է տարածել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: «Հայաստանում գտնվող Իտալիայի դեսպանատունը չի թույլատրել բասկետբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների աղջիկների հավաքականին մեկնել Իտալիայի Կետքի քաղաք, որտեղ հուլիսի 27-ին մեկնարկում էին Եվրոպայի առաջնության Բ դիվիզոնի հանդիպումները: Մարզիչ Էդիկ Վարդանյանի սաները ընդգրկված էին Դ ենթախմբում, որտեղ մրցելու էին Գերմանիայի, Իսրայելի եւ Ռումինիայի հավաքականների հետ:
Հուլիսի 27-ին Հայաստանի մրցակիցը պետք է լիներ Գերմանիան:
Բասկետբոլի Հայաստանի Ֆեդերացիան խորապես հիասթափված է նման որոշումից, քանի որ մենք պարտավոր էին մասնակցել այս կարեւոր մրցաշարին: Երկարատեւ ընդմիջումից հետո հայ բասկետբոլիստուհիները հնարավորություն ունեին դուրս գալ միջազգային ասպարեզ, սակայն Իտալիայի դեսպատան այս որոշման պատճառով նրանք չեն կարող մեկնել մրցավայր: Բասկետբոլի Միջազգային Ֆեդերացիան իրադարձությունների նման զարգացմանը քաջ տեղյակ էր եւ ամեն կերպ փորձել է շտկել իրավիճակը, սակայն նրանք եւս անզոր են գտնվել: Իտալիայի Բաստեբոլի Ֆեդերացիան եւ մրցաշարի կազմկոմիտեն հրավեր ուղարկել էին Հայաստանին, ուստի մերժման համար որեւէ հիմք չկար», ասված է ՀԲՖ տարածած հայտարարության մեջ:
