Բանակի հանցագործությունները վերահսկելի են

2006 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Զինված ուժերում արձանագրված 18 ծանր եւ 21 առանձնակի ծանր հանցագործության համեմատությամբ, 2007 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել էլ 24 ծանր եւ 19 առանձնապես ծանր: Այդ տվյալները հուլիսի 25-ին Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստին է ներկայացրել զինվորական դատախազ Արմեն Խաչատուրյանը: Ըստ այդմ, ծանր հանցագործությունները աճել են 6-ով, իսկ առանձնապես ծանրները նվազել 2-ով:

«Մտահոգիչ է այն հանգամանքը, որ 2007 թվականի առաջին կիսամյակում արձանագրված 20 առանձնապես ծանր հանցագործություններից 15-ը կատարավել են հակառակորդի կողմից», ասում է զինվորական դատախազ Արմեն Խաչատուրյանը:

Առանձնապես ծանր հանցագործությունների մյուս չորս դեպքը կատարել են մեր ԶՈՒ զինծառայողները: «Այդպիսով զինված ուժերում հանցավորության վիճակը հաշվետու ժամանակահատվածում կարելի է բնութագրել որպես կայուն, դրա կառուցվածքում տեղի ունեցած առանձին տեղաշարժերը իբրեւ վերահսկելի», հայտարարել է Արմեն Խաչատուրյանը: