NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ժառանգության» հայցը վերանայվեց եւ վճռվեց քրեական գործ հարուցել
Այսօր ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության ծառայության դատախախազ Կարապետ Կարապետյանը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտոնապես տեղեկացրել է 2006թ. նոյեմբերի 15-ին իր կայացրած որոշումը բեկանելու մասին, որով մերժվել էր քրեական գործ հարուցել անցած տարվա մարտի 8-ի գիշերը անհայտ անձանց կողմից կուսակցության համակարգչից Սահմանադրությամբ պաշտպանված տեղեկատվություն գողանալու փաստի առթիվ, հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:
Նորովի դիտարկելով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից վերաքննության ուղարկված գործի հանգամանքներն ու ապացուցողական նյութերը, Կարապետյանը որոշել է համակարգչային տեղեկատվության կողոպուտի փաստի առթիվ քրգործ հարուցել ՀՀ քրեական օրենսդրության 254 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
