NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մեր հարստությունը մեր որակյալ մասնագետներն են
2007-ի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 25 միլիարդ դրամի ադամանդագործական արտադրանք, որը 2006-ի նույն հատվածին արտադրվածից քիչ է մոտ 50 տոկոսով: Ողջ 2005-ին արտադրվել էր 113 միլիարդի, 2004-ին` 117 միլիարդի: Այժմ ակնագործության ոլորտում մենք 2002 թվականի մակարդակին ենք, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության անկագործության եւ ոսկեգործության վարչության պետ Գագիկ Մկրտչյանը: Ըստ նրա, ադամանդագործությունը անկումըզուտ հայկական երեւույթ չէ, դրամի արժեւորման հետեւանք չէ, ադամանդագործությունը անկում է ապրում ողջ աշխարհում: Գագիկ Մկրտչյանը պակտերավոր համեմատություն արեց. ակնագործության ոլորտում արձանագրված ճգնաժամը նման է տարերային աղետի բերած հետեւանքներին. նախ պետք է վերացնել աղետի հետեւանքները, նոր միայն մտածել զարգացման մասին:
Գագիկ Մկրտչյանի խոսքով, ադամանդագործության ոլորտում ողջ աշխարհում նկատվող անկման □մեղավորը□ ամերիկացիք են: Աշխարհի բնակչության 5 տոկոսն է ապրում ԱՄՆ-ում, որը սակայն մինչեւ 2005 թվականը սպառում էր ադամանդագործական արտադրանքի 60 տոկոսը: 2005-ից ԱՄՆ-ում սպառողական զամբյուղի մեջ փոփոխություններ են եղել:
Այս ամենի ու նաեւ դրամի արժեւորման արդյունքում Հայաստանում ադամանդագործությամբ զբաղվող ընկերություններում փոփոխություններ են եղել. մասնավորաբար աշխատավարձերի նվազում: Սակայն, ուշագրավը, այն է, որ ինչպես հայտարարեց Գագիկ Մկրտչյանը, ադամանդագործները պատրաստ են աշխատել ցածրացած աշխատավարձով, բողոքում են գործատուները եւ աշխատողներին տուն ուղարկում:
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության անկագործության եւ ոսկեգործության վարչության պետ Գագիկ Մկրտչյանը հաստատեց լուրերը, թե ռուսական ընկերությունները, մաասնավորաբար` Ալռոսան մտադիր է մտնել ակնագործության հայկական շուկա: Ի դեպ, սրան հետեւել էր Ռուսաստանից Հայաստան ադամանդի հումքի ներմուծման նվազեցումը եւ դադարեցումը դեռեւս 2004 թվականից: Գագիկ Մկրտչյանը ասաց, որ ալմաստի մեծ պաշարներ ունեցող Ռուսաստանի հետ այս ոլորտում 40 տարվա համագործակցության փորձ կա եւ հիմա փորձ է արվում վերականգնել հումքի մատակարարումները: Մոտակա օրերին Հայաստան է այցելելու Ալռոսայի նախագահը: Չի բացառվում, որ ՌԴ-ի հետ մեր ադամանդագործները աշխատեն ինչպես Բելգիայի կամ Իսրայելի հետ են աշխատում. վերցնել հումքը եւ վերադարձնել պատրաստի արտադրանքը: Այս պահին Հայաստանը հումք է ներմուծում նաեւ Աֆրիկայից ու արաբական որոշ երկրներից, արտահանում նաեւ ԱՄՆ, ՌԴ:
Ոլորտի զարգացման համար Հայաստանի կառավարությունը որոշել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության անկագործության եւ ոսկեգործության վարչությունը դարձնել գործակալություն` առանձնացված կառույց, առավել արդյունավետ աշխատանքի համար: Իսկ հայ ոսկերիչների միջազգային միությունը ոլորտի զարգացմանը խթանելու համար հոկտեմբերին Երեւանում կազմակերպելու է հայ ադամանդագործների աշխատանքների ցուցահանդես-ֆորում: Գագիկ Մկրտչյանը կարծում է, որ այս ոլորտում մեր հարստությունը ոչ թե հումքը կամ արտադրանք է, այլ որակյալ, բարձրակարգ մասնագետները:
