Բնապահպանության նախարարությունը նվեր է ստացել

ՀՀ բնապահպանության նախարարությունը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից /USAID/ ստացել է նվիրատվություն ՆԻՎԱ մակնիշի վեց ավտոմեքենա:

Ավտոմեքենաներից հինգը տրամադրվելու են Ջրավազանային կառավարման տարածքային (Ախուրյանի, Հարավային, Հյուսիսային, Արարատյան և Սևան-Հրազդանյան) մարմիններին՝ ջրավազանային տարածքներ այցելելու, ջրօգտագործման թույլտվությունների պայմանների և ջրային ստանդարտների պահանջների կատարման նկատմամբ, ինչպես նաև ջրաչափական կառույցների, սարքերի աշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Մեկ ավտոմեքենա տրամադրվելու է Ջրավազանային պլանավորման կառավարման բաժնին՝ ջրային ռեսուրսների կառավարման աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով: