NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀԿ-ները մասնակցում են Երեւանի կանաչապատմանը
Հուլիսի 23-ին Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հնետ հանդիպման ժամանակ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը հայտարարել է, որ 2007 թվականի գարնանային ծառատունկի ընթացքում Երեւանի վարչական տարածքի սահմաններում տնկվել է 75 000 ծառ եւ 41 000 թուփ, դրանցից 31 000 ծառը եւ 41 000 թուփը քաղաքապետարանի եւ թաղապետարանների, իսկ 44 000 ծառերը տնկվել են գյուղատնտեսության նախարարության Երեւանի անտառտնտեսության ուժերով: 20 000 նորատունկ էլ ավելացել է գաջի գործարանին հարող տարածքում, 44 000-ը` Նուբարաշենի անտառպետության տարածքում, հուլիսի 23-ին հայտարարել է Ծառերը տնկվել են բացառապես հասցեագրված եւ ոռոգվող հատվածներում: Բացի սրանից, ըստ Ավետ Մարտիրոսյանի, կատարվել է կանաչ տարածքների, այդ թվում նաեւ անտառպուրակների եւ ոռոգման ցանցերի համալիր գույքագրում: Վերջին 3 տարիներին Երեւանում 340 կմ ջրագիծ է անցկացվել: Իսկ Երեւանի բնապահպանական խնդիրների լուծման աշխատանքներին մասնակցելու ցանկություն եւ պատրաստակամություն են հայտնել նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններ:
Իսկ 2008 թվականից կսկսվի հողերի ծանր մետաղներով աղտոտավածության քարտեզների էսքիզների նախագծերի մշակումը, նոյեմբերի 1-ին կավարտվի ՋԷԿ-ի հարեւանությամբ գտնվող տնկարանի բարեկարգումը, մոտ 60 000 բուսակների հիմնումը, որը հնարավորություն կտա մինչեւ 2020 թվականը Գլխավոր հատակագծով նախատեսված կանաչապատումն իրականացնել այնպիսի ծառատեսակներով, որոնք նպատակահարմար են մեր քաղաքի բնակլիմայական պայմաններին:
