NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ստեղծվել է պաշտոնի անձնագիր
Հայաստանի բոլոր քաղաքացիական ծառայողների պաշտոնների համար ստեղծվել են պաշտոնի անձնագրեր, հուլիսի 20-ին հայտարարել է քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Փաստաթղթում նշված են այն բոլոր չափանիշներն ու նորմերը, որոնց պետք է համապատասխանի տվյալ պաշտոնին հավակնող քաղծառայողը: Ըստ Մանվել Բադալյանի, սա շատ կարեւոր որոշում է, քանի որ նախկինում ցանկացած մարդ կարող էր զբաղեցնել ցանկացած պաշտոն անկախ կրթությունից, աշխատանքային ստաժից, լեզուների իմացությունից, ինֆորմացիոն տեխնոլոգիաներին տիրապետելու հմտություններից: Իսկ հիմա մրցույթին մասնակցելուց առաջ թեկնածուն կնայի անձնագիրը եւ կտեսնի, թե ինքը համապատասխանում է սահմանված չափանիշներին:
Իսկ պաշտոնների մրցույթներում առավել թափանցիկություն եւ արդարություն ապահովելու համար ազատ հաստիքների մասին բոլոր հայտարարությունները տեղադրվում են քաղծառայության խորհրդի պաշտոնական կայքում եւ հրապարակվում «Քաղաքացիական ծառայող» թերթում, հայտարարել է Մանվել Բադալյանը:
