NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նախագահի ընտրություններում կլինեն բազմաթիվ թեկնածուներ
ԱԺ աշնանային նստաշրջանում, սեպտեմբերին թերեւս փոփոխություններ կկատարվեն Ընտրական օրենսգրքում, հուլիսի 20-ին «Փաստարկ» ակուիմբում հայտարարել է Ազգային ժողովի հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը: Ըստ բանախոսի, պատճառը 2008-ի նախագահական ընտրությունն է: Սամվել Նիկոյանը կարծում է, որ ընտրական օրենսգրքում պետք է վերանայվեն թեկնածուների հիմնադրամի եւ հիմնադրամի ծախսման մեխանիզմի թափանցիկությանը, վերահսկողությանը վերաբերող կետերը: Եվ, ըստ նրա, պետք է հանվի թեկնածուի քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվելու կարգը. թեկնածուն պետք է ինքնառաջադրվի:
Սամվել Նիկոյանը կարծում է, որ նախագահի ընտրություններում կլինեն բազմաթիվ թեկնածուներ թե ընդդիմությունից, թե արտախորհրդարանական ուժերից, եւ թե «նորահայտ թեկնածուներից», եւ կծավալվի լուրջ մրցապայքար: Իսկ իշխանությունը իմիտացիոն թեկնածու չի ներկայացնելու, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա:
