NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արդարացման դատավճիռ Ռոյալ-ի գործով
«Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին այսօր ազատ արձակեցին Կենտրոն և Նորք, Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դահլիճից: Դատարանը, դատավոր Պարգև Օհանյանի նախագահությամբ ընկերության տնօրեն Գագիկ Հակոբյանի և փոխտնօրեն Արամ Ղազարյանի համար ընթերցեց արդարացման դատավճիռ: Դատարանը նաև որոշեց ակնհայտ կեղծ վկայություն տալու համար քրեկան գործ հարուցել գործում, որպես տուժող ընդգրկված ՖԻԳ ընկերության ղեկավար Վաչե Պետրոսյանի դեմ:
«Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարները մեղադրվում էին մաքսանենգության, մաքսային եւ հարկային պարտավորությունները չկատարելու համար: Մեղադրողները ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանի համար պահանջել էին 12 տարվա ազատազրկում, գույքի 1/3-ի բռնագրավմամբ, իսկ փոխտնօրեն Արամ Ղազարյանի համար 11 տարվա ազատազրկում, գույքի 1/5-ի բռնագրավմամբ: Նրանք մեղադրվում են մաքսանենգության, մաքսային և հարկային պարտավորությունները չկատարելու համար: Վերջինները կալանավորված էին դեռ 2005թ-ի հոկտեմբերից: Ընկերության ներկայացուցիչները հենց սկզբից բարձրաձայնում էին, որ սա սարքած գործ է, ըստ նրանց, իրական պատճառն այն է, որ Ռոյալ Արմենիա ընկերության ղեկավարները հրաժարվել են կաշառք տալ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեին, իսկ դա նրանց չի ներվել:
