NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը 1353 դիմում-բողոք է ստացել
2007 թվականի առաջին կիսամյակում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ավելի քան 1353 դիմում-բողոք, որոնցից 503-ը` գրավոր: Գրավոր դիմումներից 32-ը կազմում են կոլեկտիվ դիմում-բողոքներ, որոնք իրենց մեջ ներառում են 750 դիմումատու: Պաշտպանին գրավոր դիմում-բողոքներով դիմած անձանց թիվը կազմում է 1221: Նշված ժամանակաշրջանում դիմում-բողոքներով Պաշտպանին դիմել է 2071 անձ, տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Պաշտպանի հասցեագրված դիմումների ուսումնասիրության և հետազոտության արդյունքնում 503 գրավոր դիմում-բողոքների վերաբերյալ կայացվել են հետևյալ որոշումները. ընդունված են քննարկման` 158 դիմում, դիմողին ներկայացված են իր իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունները` 62, փոխանցված են այլ մարմինների` 33, չեն ընդունվել քննարկման` 195, չեն քննարկվել դիմումատուի խնդրանքով` 7, ուսումնասիրության ընթացքում է` 48 դիմում-բողոք: Նշված ժամանակաշրջանում դրական լուծում է ստացել 36 դիմում-բողոք:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ ուղղված գրավոր դիմում-բողոքների վիճակագրությունն ըստ դիմած անձանց/դիմում-բողոքների/ հետևյալն է. Երևանի քաղաքապետարան` 321, Ոստիկանություն` 140, Քաղաքապետարաններ (բացի Երևանից)` 126, Դատարաններ` 70, Դատախազություն` 69, Կրթության և գիտության նախարարություն 66, Կառավարություն` 35, Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցերով փոխարինելու
հարցերով հանձնաժողով ` 34, Արդարադատության նախարարություն` 32, Երեւանի թաղապետարաններ` 27, Ախատանքի և սոոցիալական հարցերի նախարարություն ` 23, Աշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` 21, արզպետարաններ` 17, Պաշտպանության նախարարություն` 11, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող հանձնաժողով ` 11, Գյուղապետարաններ ` 10, այլ պետական մարմիններ` 43, այլ ոչ պետական մարմիններ ` 165:
Ստացված բողոքների վիճակագրությունն ըստ մարզերի`
1. Երևանի` 297, 2. Լոռու` 47, 3. Շիրակի` 32, 4. Կոտայքի` 29, 5. Արարատի` 23, 6. Գեղարքունիքի` 17, 7. Սյունիքի` 13, 8. Տավուշի` 12, 9. Արագածոտնի` 10, 10. Արմավիրի` 9, 11. Վայոց Ձորի` 6, 12. Անհայտ` 8:
Խոցելի խմբերից Պաշտպանը ստացել է 37 բողոք: Այդ թվում` փախստականներից` 12, հաշմանդամներից` 12, սոցիալապես անապահով խավերից` 10, բռնադատվածներից` 2, երեխաներ` 1:
