NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ինչպես կարգավորել հայ-թուրքական հարաբերությունը
Հայ եւ թուրք գործարարների երկկողմ շփումը կoգնի կարգավորել հայ-թուրքական հարաբերությունը, հայտարարել է Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Գագիկ Վարդանյանը: «Հայ եւ թուրք գործարարների երկկողմ շփումները կարող են լուծել հայ-թուրքական հարաբերության խնդիրները: Եթե գիտեք միմյանց, ապա հեշտ է հասկանալ եւ լուծել խնդիրները: Սակայն ստեղծվել է տպավորություն, որ Հայաստանում հայ-թուրքական հարաբերությունների դիրքորոշման առումով ավելի ազատ է, քան Թուրքիայում», հայտարարել է Գագիկ Վարդանյանը: Նրա տվյալով, 2006 թվականին Հայաստանի եւ Թուրքիայի ապրանքաշրջանառությունը կազմել է 97-98 միլիոն դոլար, որից 95 միլիոնը ներմուծվել:
Source Url:
