NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հանձնաժողովը համաձայն չէ
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ըանընդունելի է համարել հիմնական եւ ոչ հիմնական ծառայությունների սակագնի վերանայման վերաբերյալ Արմենտելի հայտը: Հանձնաժողովը հուլիսի 13-ին կայանալիք նիստի ընթացքում մտադիր է մերժել հայտը:
Ինչպես նված էհանձնաժողովի կայքում տեղադրված տեղեկության մեջ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը անընդունելի է համարում սակագնի վերանայման հիմնավորումը, մասնավորապես հանգամանքը, որ Արմենտելը չի ներկայացրել ծախսերի բաշխման սկզբունքի բանավոր հիմնավորում, մասնավորապես, ծառայությունների մատուցման, պահպանման եւ շահագործման, հեռախոսակապի միջոցով Ինտերնետին միանալու ծառայության թանկացման վերաբերյալ:
Մերժվելու է նաեւ ֆիքսված հեռախոսակապի ամսական անվճար խոսակցության նվազագույն չափաբաժինը 361- մինչեւ 1600-րդ րոպեի փոխարեն 361-ից մինչեւ 1000-րդ րոպեն սահմանելու առաջարկը:
