NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Աղքատությունը ենթարկել գրոհի
Աղքատության կրճատման հարցերի վերաբերյալ ՄԱԿ խորհրդական Ամիտավա Մուխերաջին հոլիսի 6-ին Երեւանում կոչ է արելՀայաստանին ուղղակի գրոհել աղքատության վրա: ՄԱԿ խորհրդականի գնահատմամբ, աղքատությունը, հատկապես գործազրկության տեսքով, նկատելի է Հայաստանի բոլոր մարզերում ինչը տնտեսության միօրինակության հետեւանք է:
«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում կան աղքատության տարբեր տեսակներ, որոնց դեմ պայքարի համար անհրաժեշտ է բազմակողմանի քաղաքականություն վարել», ասում է Մուխերաջին: Նա խորհուրդ է տալիս եկամտային աղքատության դեմ պայքարել բնակչության զբաղվածության մակարդակը բարձրացնելով, ինչպես նաեւ իւրականացնել միջոցառումներ բնակչության նյութական բազան մեծացնելու ուղղությամբ` միկրոֆինանսավորման միջոցով: Փորձագետը նաեւ առաջարկում է իրականացել միջոցառումներ բարձրագույն կրթության մատչելիության ուղղությամբ, եկամուտների ավելացման ուղղությամբ, ինչպես նաեւ հասցեկանա միջոցառումներ իրականացնել ազգային փոքրամասնությունների նկատմամբ:
