NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գները կաճեն
Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի առաքելության նոր ղեկավար Մարթա Կաստելո Բրանկոն հուլիսի 2-ին Երեւանում հայտարարել է, որ 2007 թվականին գնաճը կլինի ավելի բարձր, քան նախատեսված է: Դրա համար նա նշել է ներքին ու արտաքին գործոններ: Արտաքինը միջազգային շուկայում ցորենի գնաճն է, իսկ ներքինը կառավարության ծախսերը:
«Եթե նայում ենք, ապա տեսնում ենք, որ տարվա առաջին կեսին նախատեսված ծախսերից պակաս ծախս է եղել, ինչը նշանակում է, որ ծախսերի զգալի մասը տեղափոխվում է երկրորդ կիսամյակ: Դա նույնպես կառաջացնի որոշ գնաճային ցնցումներ», ասում է Բրանկոն:
Source Url:
