ԱԱԾ կարծում է, որ Ալեքսանդր Արզումանյանը կխոչընդոտի քննությանը

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանը դռնփակ դատական նիստի ժամանակ որոշում կայացրեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու մասին: Դատարանը բավարարեց Ազգային Անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Ա. Տոնոյանի միջնորդությունը եւ, «մեղադրյալը կարող է խոչընդոտել միջդատական վարույթում գտնվող գործի քննությանը, թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, նախաքննությանը մասնակցող մարդկանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, կատարել օրենքով արգելված արարքներ»: