NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Շրջափակման վնասները` տարեկան 720 միլիոն
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռության պահպանումը եւ 2008 թվականին ԱՄՆ-ից Հայաստանին 68 միլիոն դոլար տնտեսական աջակցություն տրամադրելը, հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: ԱՀՀ-ի ղեկավարի կարծիքով, Հայաստանին եւ Ղարաբաղին ԱՄՆ օգնությունը նպաստում է տնտեսական զարգացման ամրապնդմանը եւ չեզոքացնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման ազդեցությունը:
Բրայան Արդունին ասել է նաեւ, որ համագումարը փորձելու է հասնել նրան, որ Հայաստանին տրամադրվի 75 միլիոն տնտեսական, իսկ Ղարաբաղին` 10 միլիոն մարդասիրական աջակցություն: ԱՄՆ Կոնգրեսի «Հայկական խմբի» համանախագահ Ֆրենկ Փալոունն էլ հայտարարել է, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից անօրեն շրջափակման արդյունքում Հայաստանը տարեկան մոտ 720 միլիոն դոլարի վնաս է կրում:
