NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ժառանգությունը» պարզաբանում է
Հունիսի 25-ին «Ժառանգությունը», Ազգային Ժողովը եւ Եվրոպայի Խորհուրդը», վերնագրով
նամակ է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը: Կուսակցությունը նամակը տարածել
է հաշվի առնելով այն իրողությունը, որ «վերջին շրջանում ԶԼՄ-ների միջոցով տեւապես
խեղաթյուրված մեկնաբանություններ են տրվում «Ժառանգություն» խմբակցության
նախաձեռնություններին, որոնք միշտ խարսխված են եղել սահմանադրական իրավունքի,
օրենքի եւ քաղաքական էթիկայի նկատմամբ հարգանքի վրա», ասվում է նամակում: Րաֆֆի
Հովհաննիսյանն ու նրա համախոհները նաեւ տեղեկացնում են, որ ԱԺ նախագահին ուղղված
վերջին նամակը «պահանջում է, որ ԱԺ նախագահը ապահովի ԵԽԽՎ ընթացիկ նստաշրջանին
ընդդիմադիր ներկայացուցիչների մասնակցությունը` ի կատարումն Հայաստանի
Հանրապետության հայտնի պարտավորությունների»:
Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա կուսակցության մյուս նամակներին կարելի է ծանոթանալ
կուսակցության պաշտոնական կայքից.
www.heritage.am
