NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայկական կողմը արձանագրում է ադրբեջանական միտումը
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հայկական կողմը Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցության գործընթացի ընդմիջում չի վերցրել, ինչպես հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Ազիմովը, եւ իր դիրքորոշումը վերանայելու կարիք չունի: «Այդ փաստաթղթի շուրջ մենք պատրաստ ենք բանակցությունը շարունակել, բայց Սանկտ-Պետերբուրգում, որովհետեւ ադրբեջանական կողմից արդեն նախնական նշաններ երեւում էին` որոշ պայմանավորվածություններից հետ կանգնելու, ես կարծում եմ, որ Ադրբեջանը նման հայտարարություններով փորձում է նախահարձակ լինել, ինչ որ մեղավորներ փնտրելու համար», ասում է Վարդան Օսկանյանը:
Վարդան Օսկանյանը նպատակահարմար չի համարել մանրամասներ հրապարակել բանակցության ներկա փուլից: «Այս պահին ես կխուսափեի որեւէ մանրամասն տալուց: Բայց արդեն ես ասացի, որ Ադրբեջանի կողմից, համենայն դեպս նկատվում է հստակ դիրքորոշումների, այսպես, փոփոխություն, որոշ պայմանավորվածություններից հետ կանգնելու ինչ որ միտում: Այդ ամենը սանկտ-Պետերբուրգում սկսկել էր երեւալ, պետք է սպասել, դրա հետագա, Ադրբեջանի հետագա քայլերից նաեւ դատել ինչ որ հետեւանքների մասին` թե դա կոշտացման միտումունի, թե առհասարակ քաղաքականության փոփոխության: Մի քիչ վաղ է եզրակացություններ անելը, բայց համենայն դեպս նման տենդենցներ մենք սկսել ենք նկատել», ասում է Վարդան Օսկանյանը:
