NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Փոխվել է հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հունիսի 19-ին Երեւանում գումարել է իր հերթական նիստը, որի առանցքային հարցերից մեկը գյուղական համայնքների զարգացման ծրագիրն է: Այն ընդունվել է դեռեւս Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի ընթացքում: Ծրագրի էությունն այն է, որ 50 սահմանամերձ գոյւղերի հովանավորությունը ստանձնում են սփյուռքահայ մեծահարուստները, որոնք էլ այդ գյուղերը նորոգում են ամբողջ ենթակառուցվածքներով հանդերձ: Այժմ ծրագիրը ներկայավել է Հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, որն էլ այն պետք էընդունի, որպեսզի ծրագիրը սկսկի իրագործվել հիմնադրամի միջոցով: Հայաստանի արտգործնախարար Վարդան օսկանյանը ասել է, որ եթե հոգաբարձուների խորհուրդը ընդունի ծրագիրը, ապա մոտ մեկ ամսից այն կսկի իրականացվել, քանի որ արդեն կան ընտրված առաջին հինգ գյուղերը եւ դրանք ունեն իրենց հովանավորը:
Իսկ մինչ այդ հարցին անցնելը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում տեղի է ունեցել փոփոխություն եւ ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ են ընտրվել Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը եւ վարչապետ Սերժ Սարգսյանը:
