NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սեւանի մերձակա 30 կիլոմետր ճանապարհ կհայտնվի ջրի տակ
Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով լճի կողքով անցնող մայրուղու մոտ 30 կիլոմետրը 2034 թվականին կծածկվի ջրով: Լճի մակարդակը 6 մետրով բարձրացնելու դեպքում 2034 թվականին բոլոր շինությունները եւ ճանապարհները, որ գտնվում են 1908,98 հազար մետր բարձրությունից ներքեւ, կանցնեն ջրի տակ: Այդ բարձրությունից ցածր գտնվում է մոտ 200 շինություն: «Համաձայն Սեւանի մասին օրենքի, այդ բարձրությունից ցածր ֆունդամենտալ շինություններ կառուցելն արգելված է եւ այդ տարածքները չեն կարող վարձակալության տրվել ավելի քան 3 տարի ժամկետով, այդ իսկ պատճառով էլ շինությունների տերերին պետությունը չի փոխհատուցի», ասել է Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյա Դերենիկ Հովհաննիսյանը:
Source Url:
