NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԿԸՀ-ն որոշում չի ընդունել, իսկ ՍԴ ձեռագիրն էլ չի փոխվել
Եթե ոմանք կարծում են, թե Սահմանադրական դատարանի որոշմամբ ամեն ինչ վերջացավ, ապա Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում “Արդարություն” դաշինքի ներկայացուցիչ, ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանը հակառակ տեսակետն ունի. “ժողովուրդը չի մարսելու այդ որոշումը, չի ընդունելու, որովհետեւ բոլորի աչքի առջեւ կատարվել են ահավոր ընտրակեղծիքներ: Ընտրությունները կեղծվել են դաժանաբար, իշխանությունը խրախուսել է կաշառատվությունն ու կաշառակերությունը եւ ամենաստոր մեթոդներով ճնշել մարդկանց”, հունիսի 14-ին “Փաստարկ” ակումբում հայտարարեց նա:
Ֆելիքս Խաչատրչյանը պատրաստ է իր ասածները ապացուցել փաստերով եւ իր տեսակետը չկիսողներին առաջարկում է. բացել իր ասած մեկ ընտրատեղամաս: Եթե պարզվի, որ ամեն ինչ նորմալ է եւ արձանագրության մեջ արտացոլվել է իրականությունը Ֆելիքս Խաչատրյանը կընդունի, որ ամբոջ ընտրությունը եղել է օրինական, եթե ոչ` բացվում է իր ասած հաջորդ տեղամասը: Լրագրողների համար Ֆելիքս Խաչատրյանը որոշ փաստեր ներկայացրեց: Նույն մարդիկ, իսկ դրանք մի քանի հարյուր են, ստացել են ընտրական հանձնաժողովի անդամ դառնալու երկու վկայական. “սա նշանակում է, որ նույն մարդը, նույն օրը եղել է տարբեր լսարաններում: Այսինքն հանձնաժողովների անդամների ուսուցում իրականում չի եղել”: Կամ ընտրական հանձնաժողովները տեղամասներին բաժանել են ավելի շատ քվեարթերթիկ, քան ստացել են կենտրոնական ընատրական հանձնաժողովից: Կամ կենտրոնական ընատրական հանձնաժողովը փոփոխություններ է կատարել տեղամասային հանձնաժողովների արձանագրություններում: ԿԸՀ նախնական եզրակացության մեջ անհամապատասխանություններ են եղել: Ֆելիքս Խաչատրյանի ահազանգից հետո թվեր են նկարել եւ համապատասխանությունը վերականգնվել է, բայց վերջնական արձանագրության մեջ կրկին անհամապատասխանություն կա:
Այս արձանագրությունը չեն ստորագրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեք անդամներ` ՀԺԿ, ՕԵԿ եւ ԱՄ ներկայացուցիչները: Ֆելիքս Խաչատրյանը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումը քննելիս Սահմանադրական դատարանը պետք է կանչեր այս երեքին եւ պարզել, թե ինչու չեն ստորագրել: Սակայն ՍԴ-ն ոչ միայն սեփական նախաձեռնությամբ սա չարեց, այլ մերժեց Ֆելիքս Խաչատրյանին վկա կանչելու չորս անգամ արված միջորդությունը: Սահմանադրական դատարանում երկու հոգի փոխվեց անձնապես, բայց ՍԴ ձեռագիրը չփոխվեց”, հայտարարեց Ֆելիքս Խաչատրյանը: Դ-ում իր խոսքը ասելու հնարավորությունիղ զրկված Ֆելիքս Խաչատրյանը հույս ունի խոսել Ազգային ժողովում: Համաձայն Ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի, ընտրություններից հետո 30 օրյա ժամկետում ԿԸՀ հաղորդում է ներկայացնելու Ազգային ժողովին: Ֆելիքս Խաչատրյանը մտադիր է ԱԺ նախագահի օգնությամբ ստանալ մի երկու խոսք ասելու հնարավորություն եւ ԱԺ պատգամավորներին ծանուցել, որ իրենց դիտմամբ սարքում են ոչ լեգիտիմ. “ԿԸՀ-ն չի ընդունել որոշում Ազգային ժողովի անձնական կազմի վերաբերյալ: Այդ թղթերը ոչ անուն ունեն, ոչ համար”, ինչպես վայել կլիներ պետական կառույցի ընդունած փաստաթղթին:
Ֆելիքս Խաչատրյանը կարծում է, որ այսօր ընդդիմություն է ողջ ժողովուրդը եւ այդ ընդդիմությունը մեղքի իր բաժին ունի, որ իշխանությունը ինչ ուզում անում է. “Այո մենք թերություններ ունենք, որ իշխանությունը տվել ենք խունտային եւ սպասում ենք, որ ՀԺԿ-ի Ֆելիքսը կամ ՕԵԿ-ի Սոնան ԿԸՀ-ում Ազարյանի եւ տգիտությունների թեկնածու Բախչագուլյանի հետ կռիվ տան: Այդպես չի լինում: Ժողովրդի մեջ պետք է արթնանա ինքնապաշտպանության բնազդը: Իր երեխային, ընտանիքին, սեփականությունը պաշտպանելու բնազդը: Եթե բնազդը արթնացավ, գործողությունները գիտակցված են լինելու”:
