NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հիմա էլ Հրանտ Դինքի որդուն են հալածում
“Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո թերթի խմբագիր է դարձել նրա որդին` Հրատ Դինքը եւ Ստամբուլի դատախազությունը ինչպես հորը, այնպես էլ որդուն ցանկանում է պատժել Թուրքիայի քրեական օրենսգրքի չարաբաստիկ` “թրքությունը վիրավորելու համար” հոդվածով: “Ակոսի” խմբագրի դեմ դատական հայց է ներկայացրել Հանրային գործերի նախարարությունը: Նախարարությունը հենվել է Հրատ Դինքի հեղինակած մի հոդվածի վրա, որում Հրանտ Դինքի որդին ճանաչում է հայերի ցեղասպանությունը:
Հրատ Դինքը հայտարարել է, որ նման դատական գործ հարուցելով դատախազությունը նպաստել է իր հոր` Հրանտ Դինքի սպանությանը: Ըստ “Ակոսի” խմբագրի, անհեթեթ է եւ վտանգավոր, երբ պատմական իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելը ընդունվում է որպես թրքական ինքնագիտակցությանը հասցված վիրավորանք:
Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը` “Թրքությունը վիրավորելը” նախատեսում է 6 ամսից 3 տարվա ազատազրկում, իսկ սպանված Հրանտ Դինքը այդ հոդվածով դատապարտվել էր 6 ամսվա պայմանական ազատազրկման:
