NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ամերիկյան օգնությունը փնտրեք քարտեզի վրա
Հունիսի 15-ին Երևանում ԱՄՆ դեսպանատունը հրավիրվել էր մամուլի ասուլիս ` ներկայացնելու անկախության հռչակումից ի վեր ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին տրամադրած ավելի քան $1.6 միլիարդ օժանդակությունը: Միջոցառումը նպատակ ուներ հետամուտ լինել նախագահ Բուշի մայիսի 30-ի ելույթում առաջ քաշած դրույթներին , որոնք վերաբերում էին ամերիկյան ծրագրերին` “օգնելու զարգացող երկրներին իրենց ժողովուրդների համար կերտել ավելի լավ ապագա”:
Միաժամանակ ներկայացվեց աջակցության քարտեզի ինտերնետային նոր կայքը: Օժանդակության քարտեզը ինտերակտիվ գործիք է, որը հնարավորություն է տալիս Հայաստանի քարտեզի վրա ընտրել ցանկացած բնակավայր եւ տեսնել, թե այդ տարածքում ԱՄՆ կառավարության գործակալությունները ինչ օժանդակություն են տրամադրում: Ընտրելով գործակալություններից մեկը` կարելի է տեսնել ծրագրերի մանրամասները, եւ թե Հայաստանի որ շրջաններում է այն իրականացվում:
Օժանդակության քարտեզի մեկնարկին զուգահեռ` դեսպանատունը ներկայացրեց իր առցանց օժանդակության նոր լրատուն, որը կհրապարակվի տարեկան երկու անգամ: Այն մանրամասներ եւ նորություններ է պարունակում Հայաստանում ներկայումս իրականացվող օժանդակության ծրագրերի վերաբերյալ:
