NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Անունը ինչ կցուցանե
Հայաստանի անվտանգության համար առաջին սպառնալիքը ներսում է, ի դեմս կոռուպցիայի եւ անարդյունավետ կառավարման, հունիսի 13-ին Ուրբաթ ակումբում հայտարարել է քամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Այդ տեսակետից նա կարեւոր փոփոխություն է նկատում խորհրդարանի ընտրությունից հետո: Մասնավորապես, Ռիչարդ Կիրակոսյանը նշել է, մի քանի անուն, որոնք, նրա խոսքով, կարող են էական փոփոխություն կատարել ներքին իրավիճակում: Ռիչարդ Կիրակոսյանի թվարկած անուններն են Դավիթ Հարությունյան, Արթուր Աղաբեկյան եւ Ներսես Երիցյան, ով նշանակվել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար: Դավիթ Հարությունյանն ու Արթուր Աղաբեկյանը, Կիրակոսյանի կարծիքով, կարեղ են իրենց բարեփոխչի ներուժն օգտագործել օրենսդիր ոլորտում ստանալով լայն հնարավորություն այդ ներուժը դրսեւորելու համար:
Իսկ Ներսես Երիցյանի նշանակումը համարելով անակնկալ, Ռիչարդ Կիրակոսյանը նշել է, որ այն շատ ոգեւորիչ է, քանի որ Ներսես Երիցյանը երիտասարդ, չկեղտոտված, նոր սերնդի գործիչ է, իր գործի մասնագետը: «Հայաստանի ուժը, ապագայի գրավականը, հզորությունը ոչ թե բանակի մեջ է լինելու, այլ տնտեսության ու ժողովրդավարության, եւ այդ առումով երիտասարդ, մաքուր ու պրոֆեսիոնալ գործիչների ներգրավվման», ասել է Ռիչարդ Կիրակոսյանը:
