NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ժառանգությունը ստացավ մանդատները
«Ժառանգության» կուսակցության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 12-ին, կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կուսակցության համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորներ ընտրված նրա 6 գործընկերներն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացան իրենց խորհրդարանական մանդատները:
«Այնուհետեւ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, աստվածաբանության դասախոս Վարդան Խաչատրյանը, մանկավարժ Անահիտ Բախշյանը, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, փաստաբան Զարուհի Փոստանջյանը եւ համալսարանական դասախոս Արմեն Մարտիրոսյանը` միանալով Հովհաննիսյանին, ուղեւորվեցին դեպի Ազգային Ժողովի շենքը եւ իրենց տեղերը զբաղեցրին Հանրապետության օրենսդիր մարմնում», ասված է հաղորդագրության մեջ:
Source Url:
