NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ընտրվեցին ԱԺ փոխնախագահներ
ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների քաղաքական համաձայնությունների արդյունքում Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ առաջադրվեցին ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը եւ ԲՀԿ փոխնախագահ Իշխան Զաքարյանը: Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ընտրվելու դեպքում անելու է այն, ինչ արել է վերջին չորս տարում: «Եթե լավ եմ արել, ընտրեք` ավելի լավ կանեմ»:
Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ կարդարացնի եւ իր կուսակցության, եւ Ազգային ժողովի սպասելիքներն ու ակնկալիքները:
Վահան Հովհաննիսյանին կողմ քվեարկեցին 110 պատգամավոր, դեմ 2-ը: Իշխան Զաքարյանը ստացավ 102 կողմ եւ 9 դեմ ձայն: Մեկ քվեաթերթիկ անվավեր էր:
Source Url:
