NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Միայն հատվածաբար
ՀՀԿ խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 5-ին հայտարարել է, որ իր անձնական կարծիքով սխալ է, եթե քաղաքական ուժերը կառավարություն են ձեւավորում, միասին ինչ որ ճանապարհ են անցնում, իսկ նախագահի ընտրությանը պաշտպանում են տարբեր թեկնածուների: Այդ մասին նա խոսել է Փաստարկ ակումբում, պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն դաշնակցության հետ կոալիցիա կկազմի արդյոք, եթե ՀՅԴ-ն չհամաձայնի աջակցել Սերժ Սարգսյանին 2008 թվականին: Գալուստ Սահակյանը նշել է, որ եթե ՀՅԴ-ն որոշի գնալ սեփական թեկնածույով, ապա կոալիցիոն կառավարության շրջանակում ՀՅԴ հետ համագործակցությունը կլինի ոչ ամբողջական, ոչ խորը, այլ հատվածային:
Գալուստ Սահակյանը նաեւ ասել է, թե ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի նախագահական թեկնածության աջակցություն ստանալու նկատառումով չէ, որ ներկայացնում է կոալիցիոն առաջարկներ: Պարզապես ՀՀԿ-ն ցանկանում է բարի մթնոլորտ ձեւավորել, օգտագործել այն ներուժը, որ ունեն մյուս կուսակցությունները: Գալուստ Սահակյանը նշել է, թե խոսքը ՀՅԴ եւ ԲՀԿ մասին է:
